Ծովինար Սողոմոնյանը նշանակվել է կառավարության աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական վարչության պետ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ՝ Ծովինար Սողոմոնյանը նշանակվել է կառավարության աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական վարչության պետ։
«Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 10-րդ կետի առաջին պարբերությամբ և 15-րդ հոդվածի 2-րդ կետի «բ» ենթակետով՝ Ծովինար Սողոմոնյանին նշանակել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական վարչության պետ»,- ասված է վարչապետի՝ այսօր կայացրած որոշման մեջ։