Թրամփը հիվանդանոցում այցելել է Վիրջինիայում վիրավորված ամերիկացի կոնգրեսականին
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հունիսի 14-ի երեկոյան այցելել է ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում հանրապետականների փոխղեկավար Սթիվեն Սքալիսին, որն օրհասական վիճակում գտնվում է Վաշինգտոնի MedStar բժշկական կենտրոնում: Այս մասին հայտնել են պետության ղեկավարին ուղեկցող լրագրողները:
ԱՄՆ-ի ղեկավարը, որի 71 տարին լրացել է հունիսի 14-ին, եւ առաջին տիկին Մելանյա Թրամփը հիվանդանոց են բերել սպիտակ ծաղիկների երկու փունջ:
Ավելի վաղ բժշկական կենտրոնը հայտնել է, որ «կոնգրեսականը ծանր վիրավորում է ստացել եւ մնում է օրհասական վիճակում»: Բժիշկները պատմել են, որ գնդակը հանգեցրել է ներքին օրգանների վնասման, ներքին ընդարձակ արյունազեղման եւ կոնքոսկրների կոտրվածքի:
Կոնգրեսականն ազդրի վիրավորում է ստացել այն բանից հետո, երբ Իլինոյսի 66-ամյա բնակիչ Ջեյմս Հոջքինսոնը կրակ է բացել Ալեքսանդրիա քաղաքի (Վիրջինիայի նահանգ) բեյսբոլի դաշտում, որտեղ մարզվում էին Կոնգրեսի անդամները: Այլ տուժածների թվում են օրենսդիրների օգնականներ եւ պատահարի վայր ժամանած ոստիկաններ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: