Բաժիններ՝

Թուրքիայի վարչապետը աշխատանքային այցով կմեկնի Հունաստան

Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը աշխատանքային այցով հունիսի 19-ին կմեկնի Հունաստան: Այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:

Թուրքիայի վարչապետի գրասենյակից հայտնել են, որ այցի շրջանակում Յըլդըրըմը հանդիպելու է Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասին: Կողմերը քննարկելու են երկկողմ տարածաշրջանային հարցերն ու միջազգային վերջին զարգացումները:

Ակնկալվում է, որ Յըլդըրըմը կհանդիպի նաև տեղի թուրքական համայնքի ներկայացուցիչների հետ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս