Բաժիններ՝

ԱՄՆ-ում Թրամփից դժգոհության վարկանիշը հասել է 60 տոկոսի

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփից դժգոհության վարկանիշը նորացրել է առավելագույն ցուցանիշը՝ բարձրանալով եւս մեկ տոկոսային կետով եւ հասնելով 60 տոկոսի: Այդ մասին  վկայում են հարցման՝ հունիսի 14-ին հրապարակված արդյունքները, որը կազմակերպել էր Gallup International սոցիոլոգիական ծառայությունը, որը ուսումնասիրություններ է կատարում ամեն օր:

Վերջին տվյալների համաձայն, պետության ղեկավարին աջակցում է ամերիկացիների միայն 36 տոկոսը: Ընդ որում, հարցվածների 60 տոկոսը դժգոհություն է հայտնել նախագահի աշխատանքից: Անցած կիրակի օրվա դրությամբ այդ հարաբերակցությունը կազմում էր 36 տոկոս՝ 59 տոկոսի դիմաց:

Մինչդեռ տակավին մարտի 11-ին հարցվածների գրեթե կեսը՝ 45 տոկոսը, դրական գնահատական էր տալիս Սպիտակ տան ղեկավարին: Թրամփին նախորդած դեմոկրատ նախագահներ Բարաք Օբամայի եւ Բիլ Քլինթոնի վարկանիշները երբեք ցած չեն իջել 38 տոկոսից եւ 37 տոկոսից՝ համապատասխանաբար: Նախագահ Ջորջ Բուշ կրտսերի աջակցման մակարդակը մեկ անգամ ցած է ընկել 25 տոկոսից:

Հարցմանը մասնակցել է 1,5 հազար մարդ, դրա անճշտությունը չի գերազանցում 3 տոկոսը:

Հունիսի 14-ին լրանում է Դոնալդ Թրամփի 71 տարին, եւ նա առաջին անգամ է իր ծննդյան օրը նշելու ԱՄՆ-ի նախագահի պաշտոնում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս