Բաժիններ՝

Եվրամիությունը վերացրել է ներքին շարժական ռոումինգը

Եվրամիությունը հունիսի 15-ից իր երկրների քաղաքացիների համար վերացրել է շարժական ռոումինգը Միության ամբողջ տարածքում: Այսուհետեւ Եվրամիության պետությունների յուրաքանչյուր բջջային գործարկուի շարժական վարձաչափերը բաժանորդների սպասարկման համար պետք է միասնական դառնան միջպետական միավորման բոլոր 28 երկրների տարածքում։

Եվրոպա ժամանող օտարերկրացի քաղաքացիների համար ԵՄ-ի կազմի մեջ չմտնող պետությունների շարժական գործարկուների համարներով ռոումինգը պահպանվում է:

«Այսօր պատմական օր է, երբ շարժական կապի միասնական եվրոպական շուկան դարձավ իրոք միասնական»,- ասված է Եվրահանձնաժողովի (ԵՀ)՝ հունիսի 14-ին տարածված հայտարարության մեջ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս