Բաժիններ՝

Բրյուսելի օդանավակայանում վերականգնել են էլեկտրամատակարարումը հրդեհից հետո

Բրյուսելի միջազգային օդանավակայանում էլեկտրամատակարարումը, որի անջատումը հունիսի 15-ին տեղական ժամանակով ժամը մոտավորապես 5-ին արգելափակել էր ավիահանգրվանի աշխատանքը, վերականգնված է: Այդ մասին հայտնիել է RTBF հեռուստառադիոընկերությունը:

Ավելի վաղ RTL հեռուստառադիոընկերությունը հայտնել էր, որ էլեկտրականության անջատումը եւ համակարգչային ցանցի խափանումը տեղի են ունեցել հրդեհի հետեւանքով:
ԶԼՄ-ները, հղում անելով ականատեսներին, հաղորդում են, որ ներկայում ավիաչվերթներ չեն իրականացվում, ուղեւորները չեն կարողանում մտնել թերմինալի շենք:

Նրանք, ովքեր արդեն գտնվում են օդանավակայանի շենքում, երկար ժամանակ մթության մեջ են եղել: Թռիչքի պատրաստվող ուղեւորների գրանցումը ժամանակավորապես չէր իրականացվում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս