ԱՄՆ պետքարտուղարը Կոնգրեսին հորդորել է ՌԴ-ի հետ երկխոսությունը չարգելափակել պատժամիջոցներով
Միացյալ Նահանգների վարչակազմն ԱՄՆ-ի Կոնգրեսին խնդրում է Ռուսաստանի հետ կառուցողական երկխոսության կարգավորման հնարավորությունը չարգելափակել նոր միակողմանի պատժամիջոցներով: Դրան է հանգել այն մեկնաբանությունների էությունը, որոնցով հունիսի 14-ին հանդես է եկել ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը։
Նա մասնակցել է այն ունկնդրումներին, որոնք նվիրված էին 2018 ֆինանսական տարում Վաշինգտոնի արտաքին քաղաքական գործունեության բյուջեի նախագծին որոնք կայացել են ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի և հատկացումների կոմիտեներում:
Օրենսդիրների հետ ԱՄՆ-ի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի շփման ավարտին Կոնգրեսի Սենատը ուղղում է մտցրել, որը լրացուցիչ հակառուսական պատժամիջոցների կիրառում է նախատեսում Իրանի դեմ սահմանափակումների օրինագծում:
«Ես Կոնգրեսին կոչ կանեի երաշխավորելու, որ ցանկացած օրենսդրություն ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի համար ապահովում է ճկունություն, որը թույլ կտա կարգավորել պատժամիջոցները՝ բավարարելու համար շարունակ փոփոխվող դիվանագիտական իրադրության պահանջները»,- ընդգծել է Թիլերսոնը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: