Բաժիններ՝

Չինաստանում երեք մետաղադրամ է թողարկվել մեծ պանդաների պատկերով

Չինաստանի ժողովրդական բանկը թողարկել է մեծ պանդաների պատկերով 5, 80 եւ 500 յուան անվանական արժեքով երեք մետաղադրամ: Դրանք հատվել են ոսկուց եւ արծաթից։ 500-յուանանոց մետաղադրամը պարունակում է 50 գրամ ոսկի եւ 12 գրամ արծաթ: Ոսկուց պատրաստված է մետաղադրամի կենտրոնական մասը, որի վրա պատկերված է բամբուկի ցողուն ծամող պանդա:

Այդ շարքը թողարկվել է ի նշանավորումն պանդայի պատկերով չինական մետաղադրամի առաջին թողարկման 35-ամյակի: Այդ ժամանակվանից քանիցս թողարկվել են 5-ից մինչեւ 2 հազար յուան անվանական արժեքով նմանօրինակ մետաղադրամներ, դրանք ամբողջ աշխարհում լավ պահանջարկ են վայելում դրամահավաքների շրջանում:

Մեծ պանդան համարվում է Չինաստանի ոչ պաշտոնական խորհրդանիշը, այս կաթնասունը պատկերված է նաեւ Վայր բնության համաշխարհային հիմնադրամի խորհրդանշանի վրա, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս