ՀԲ-ն ավելի քան 500 մլն դոլար է հատկացրել Աֆղանստանին աղքատության դեմ պայքարելու համար
Համաշխարհային բանկը 520 մլն դոլարի չափով դրամաշնորհներ է տրամադրել Աֆղանստանի իշխանություններին աղքատության դեմ պայքարելու համար: Այդ մասին ասված է կազմակերպության մամուլի ծառայության՝ հունիսի 13-ին տարածված հաղորդագրության մեջ:
«Համաշխարհային բանկն այսօր ավելի քան 500 մլն դոլարի չափով ֆինանսավորում է հատկացրել Աֆղանստանին աղքատության վերացման դեմ պայքարի դժվարին փուլում երկրին օգնելու նպատակով»,- նշվում է փաստաթղթում:
Ինչպես ընդգծել են մամուլի ծառայությունում, հատկացված միջոցները կօգնեն երկրի իշխանություններին «աջակցելու փախստականներին, ընդլայնելու մասնավոր հատվածի հնարավորությունները բնակչության չունեւոր խավերի համար, էլեկտրիֆիկացնելու երկիրը, բարձրացնելու պարենային անվտանգության մակարդակը եւ բարեկարգելու գյուղական ճանապարհները», հաղորդել է ՏԱՍՍ-ը: