Բաժիններ՝

Թուրքիայում հայտնի մտավորականներից և գործիչներից կազմված խումբը պահանջում է դադարեցնել Աֆրինում սկսած ռազմական գործողությունները

Թուրքիայում հայտնի 170 մտավորականներ և գործիչներ նամակ են գրել երկրի իշխանություններին և պահանջել նպաստել կոնֆլիկտի խաղաղ ճանապարհով լուծմանը և դադարեցնել սիրիական Աֆրինում սկսված «Ձիթենու ճյուղ» անունը կրող ռազմական գործողությունը:

Այս մասին հայտնում է «Ակօս» պարբերականը: Նամակը ստորագրած 170 հոգանոց խմբի մեջ են գտնվում մտավորականներ, հասարակական գործիչներ, լրագրողներ:

Խմբի մեջ են գտնվում «Ակօս»-ի հիմնադիր Հրանտ Դինքի այրին` Ռաքել Դինքը, հայտնի թուրք լրագրող Այշե Հյուրը, Հասան Ջեմալը, Բասքըն Օրանը, «Ակօս»-ի և Դինքի ընտանիքի փաստաբան Ֆեթհիյե Չեթինը, պատմաբան Թաներ Աքչամը և այլք:

Նամակը էլեկտրոնային փոստի միջոցով ուղարկվել է Թուրքիայի մեջլիսի բոլոր պատգամավորներին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս