Բաժիններ՝

Սաուդյան իշխանություններն ավարտել են կոռուպցիայի դեմ պայքարի արշավը. Al Arabiya

Սաուդյան Արաբիայի իշխանությունները հայտարարել են կոռուպցիայի դեմ պայքարի ընդգրկուն արշավն ավարտելու մասին, որի ընթացքում ձերբակալվել էին թագավորության արքայազններ, նախկին նախարարներ եւ ձեռնարկատերեր: Այդ մասին հայտնել է Al Arabiya հեռուստաալիքը:

Նրա տեղեկատվությամբ՝ պետության կողմից առաջարկված գործարքին, ըստ որի մեղադրյալների ակտիվների եւ սեփականության մի մասը փոխանցվում է կառավարությանը պատճառված վնասի հաշվին, համաձայնել է կալանավորվածների մեծամասնությունը: Մինչդատական կարգավորումից հրաժարված 95 մարդկանց գործերը հանձնվել են դատախազություն, նրանք կկանգնեն դատարանի առաջ: Այլընտրանքին չհամաձայնվածների անունները չեն հրապարակվում:

Նոյեմբերի սկզբին Կոռուպցիայի դեմ պայքարի բարձրագույն կոմիտեն՝ գահժառանգ արքայազն Մուհամեդ բեն Սալման ալ Սաուդի գլխավորությամբ, կալանքի տակ էր վերցրել թագավորական ընտանիքի տասնյակ անդամների, պետծառայողների եւ ձեռնարկատերերի՝ նրանց մեղադրելով ֆինանսական եւ պաշտոնեական հանցագործությունների մեջ: Ընդհանուր առմամբ հարցաքննության էր ենթարկվել 300-ից ավելի մարդ:

Ինչպես հայտարարել է գահաժառանգը, մեղադրյալների 95 տոկոսը համաձայնել է գործարքին՝ իրենց ակտիվների մի մասը իշխանություններին փոխանցելով պատճառված վնասի հաշվին, որը վերջին տարիներին հասել էր 100 մլրդ դոլարի, հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031