Վրաերթի ենթարկված Յարովսլավլի բնակչուհին ոտքի է կանգնել և շարունակել ճամփան
Յարովսլավլում ավտոմեքենան փողոցի անցումում վրաերթի է ենթարկել մի կնոջ, ինչից հետո վերջինս անխռով ոտքի է կանգնել եւ շարունակել ճանապարհը: Միջադեպը հայտնվել է տեսանյութում։
«Յարովսլավլի տարածաշրջան» պորտալի տվյալներով՝ ճանապարհատրանսպորտային պատահարը տեղի է ունեցել Սովետսկայա փողոցում: Հոլովակում երեւում է, թե ինչպես է ավտոմեքենան անցումից առաջ դանդաղեցնում ընթացքը, իսկ հետո անսպասելիորեն ավելացնում է արագությունը եւ հարվածում պայուսակներով կնոջը:
Հարվածից կինը մի կողմ է շպրտվում, ինչից հետո ոտքի է կանգնում եւ շարունակում ճանապարհը: Ո՛չ ավտոմեքենայի վարորդը, ո՛չ հետիոտները չեն մոտեցել կնոջը՝ իմանալու նրա ինքնազգացողության մասին: Դրանից հետո ՃՏՊ-ի մեղավորը մեկնում է պատահարի վայրից:
Ավելի ուշ պարզվում է, որ տուժածը ծնկահոդերի վնասվածք է ստացել, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: