Բաժիններ՝

Իսպանիայի իշխանությունները խանգարել են Պուչդեմոնի և Կատալոնիայի խորհրդարանի խոսնակի հանդիպմանը

Իսպանիայի իշխանությունները Կատալոնիայի կառավարության նախկին նախագահ Կառլես Պուչդեմոնին թույլ չեն տվել մտնել Բրյուսելում տարածաշրջանային բյուրոյի շենք, որտեղ պլանավորված էր նրա հանդիպումը Կատալոնիայի խորհրդարանի խոսնակ Ռոժե Տորենի հետ: Այդ մասին հայտնել է Pais թերթը:

Հունվարի 22-ին Տորենը հայտարարել էր, որ Պուչդեմոնը կրկին կդառնա Ժեներալիտետի ղեկավարի պաշտոնի թեկնածու: Հունվարի 24-ին խորհրդարանի խոսնակը ժամանել է Բրյուսել՝ այնտեղ հանդիպելու Պուչդեմոնի հետ:

Կատալոնական պատվիրակության անդամներից մեկը՝ Ժոան Մարիա Պիկեն, հայտարարել է, որ շենքի պահապաններն Իսպանիայի ԱԳ նախարարության ցուցումով Պուչդեմոնին արգելել են շենք մտնել, որտեղ տեղավորված է ԵՄ-ում Կատալոնիայի ներկայացուցչությունը:

Հրատարակության տվյալներով՝ Տորենի եւ Պուչդեմոնի հանդիպումը տեղափոխվել է «Եվրոպական ազատ դաշինքի»՝ այն քիչ կազմակերպություններից մեկի կենտրոնակայան, որոնք չեն ճանաչում Սահմանադրության 155-րդ հոդվածի կիրառումը, որով Մադրիդն ուղղակի կառավարում է սահմանել Կատալոնիայում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս