Բաժիններ՝

Մեծ Բրիտանիայում ոստիկանն արտասովոր կերպ է զորակցել կողոպտված ծերունուն

Բրիտանացի ոստիկաններն այցելել են միայնակ ծերունուն, որը կողոպտման զոհ էր դարձել, եւ նրա համար արտասովոր նվեր են արել: Տեսանյութը հրապարակված է Մանսֆիլդի (Նոթինգեմշիրի կոմսություն) ոստիկանական վարչության Facebook-ում։

Ոստիկանության աշխատակիցները որոշել են ստուգել տարեց տղամարդու ինքնազգացողությունը: Նա ուրախացել է անսպասելի այցի համար եւ հյուրերին պատմել պատերազմի տարիներին ռազմաօդային ուժերում իր ծառայության եւ մի քանի տարի առաջ սիրելի կնոջ մահվան մասին:

Ոստիկանը նկատել է, որ դաշնամուրի վրա դրված է Շոպենի նոկտյուռներից մեկի նոտատետրը: Ծերունին խոստովանել է, որ ինքը սիրում է կոմպոզիտորի այդ ստեղծագործությունը:

Ոստիկանության աշխատակիցը պատմել է, որ այդ նոկտյուռնը շատ է սիրում իր տատիկը, եւ ինքը կարող է կատարել այն: Այդ ժամանակ տանտերը նրան խնդրել է նստել գործիքի առջեւ եւ նվագել իր համար: Ոստիկանի խոսքով՝ տարեց մարդը երջանիկ էր, որ լսում է սիրելի մեղեդին, իսկ ինքն այդ պահն զգացել է, որ զուր չի աշխատում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

https://www.facebook.com/MansfieldPoliceUK/videos/536864726673245/

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս