Եվրահանձնաժողովը մեկ միլիարդ եվրոյով տուգանել է Apple-ի մատակարար ընկերությանը
Եվրահանձնաժողովը (ԵՀ) գրեթե մեկ միլիարդ եվրոյով տուգանել է Qualcomm կապի անհաղորդալար միջոցների մշակման եւ հետազոտության ընկերությանը, որն Apple-ի մատակարարն է: Հունվարի 24-ին այս մասին հայտնել է Եվրահանձնաժողովի մամուլի ծառայությունը։ «Եվրահանձնաժողովը Qualcomm-ին 997 միլիոն երվոյով տուգանել է գերիշխող դիրքի չարաշահման պատճառով»,- ասված է ԵՀ-ի հայտարարության մեջ:
Ընկերությունը «շուկայում մրցակցությունը խաթարել է հանգուցային սպասարկյալ Apple-ին խոշոր վճարումներ կատարելու միջոցով՝ իր համար ապահովելով երաշխիքներ, որ վերջինս համանման արտադրանք ձեռք չի բերի մրցակիցներից»,- պարզաբանում է Եվրահանձնաժողովը: «Դա չի համապատասխանում Եվրամիության հակամենաշնորհային կանոններին»,- նշված է փաստաթղթում:
Տուգանքը դրվել է առնվազն 2011-ից մինչեւ 2016 թվականներն ընկած ժամանակամիջոցում հակամենաշնորհային նորմաների խախտման համար, երբ անցկացվել է Եվրահանձնաժողովի հետաքննությունը:
Qualcomm-ն զբաղվում է կապի անհաղորդալար միջոցների եւ միկրոէլեկտրոնիկայի մշակմամբ: Ընկերությունն արտադրում է Snapdragon պրոցեսորներ շարժական սարքերի համար: Qualcomm-ի հաշվետվությունների տվյալներով՝ 2016 թվականին ընկերության շրջանառությունը կազմել է 23,55 միլիարդ դոլար, զուտ շահույթը՝ 5,7 միլիարդ դոլար, հաղորդել է ՏԱՍՍ-ը: