Չինաստանում նոր «Մեծ պարիսպ» կհայտնվի
«Մեծ պարիսպ» կհայտնվի ՉԺՀ-ի Սինցզյան-Ույղուրյան Ինքնավար Տարածաշրջանում: Այդ մասին հայտնել է China Daily-ն՝ վկայակոչելով տարածաշրջանի նախագահ Շոքրաթ Զաքիրին: 5,7 հազար կիլոմետր պետական սահմանի ուժեղացման գաղափարը պետական պաշտոնյան բացատրել է «արտասահմանից ծայրահեղականության, անջատ25ականության եւ ահաբեկչության ներթափանցումից պաշտպանությամբ»:
«Մենք ջանում ենք հնարավոր ամեն ինչ անել, որպեսզի ճեղքեր կամ անտեսանելի կետեր չմնան սոցիալական պաշտպանության եւ հանգուցային բնագավառների անվտանգության ապահովման գործում»,- Ուրումչիում հայտարարել է տարածաշրջանի խորհրդի նախագահը 13-րդ Տարածաշրջանային ժողովրդական կոնգրեսի ամենամյա նստաշրջանում:
Նաեւ Զաքիրը հավելել է, որ Սինցզյանի իշխանություններն անվտանգության նպատակով կուժեղացնեն վերահսկողությունը Համացանցի նկատմամբ եւ կբարելավեն սահմանամերձ տարածքների ենթակառուցվածքը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: