Բաժիններ՝

Պեկինում կփակեն քաղաքի սահմանագծում գտնվող շուրջ 500 ձեռնարկություններ

Պեկինի իշխանությունները մտադիր են մինչեւ 2018 թվականի վերջը փակել քաղաքի սահմանագծում գտնվող շուրջ 500 ձեռնարկություններ: Այդ մասին հայտնել է Սինհուա գործակալությունը՝ վկայակոչելով տեղական իշխանություններին: Այս պահին հայտնի է, որ կփակվեն մի շարք ֆաբրիկաներ, որոնց արտադրությունը խիստ աղտոտում է շրջակա միջավայրը: Ըստ որում քաղաքի սահմաններից դուրս կբերվեն շուրջ 40 պետական ընկերություններ եւ մեծածախ շուկաներ:

Պեկինի իշխանությունները վերջին տարիներին ջանում են սահմանափակել մայրաքաղաք բնակչության ներհոսը նահանգներից, մարդիկ Պեկին են գալիս աշխատանք գտնելու ակնկալիքով: Մինչեւ 2020 թվականը մայրաքաղաքի իշխանությունները մտադիր են կատարել Պեկինի բնակչության թվակազմը 23 միլիոնով սահմանափակելու պլանը եւ ապագայում չգերազանցել այդ նշաձողը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031