Բաժիններ՝

Ֆրանսիացիների մեծամասնությունը ռադիոն է ընտրում որպես տեղեկատվության գլխավոր աղբյուր

Ֆրանսիացիների մեծամասնությունն առաջվա պես ռադիոն է ընտրում որպես տեղեկատվության գլխավոր աղբյուր: Այդ մասին վկայում են հարցման արդյունքները, որը Kantar Sofres սոցիոլոգիական ծառայությունն անցկացրել է La Croix թերթի համար:

Հրապարակված հետազոտության արդյունքների համաձայն, նրանց թիվը, ովքեր լուրերին տեղեկանում են ռադիոյով, անցած տարվա ընթացքում ավելացել է 4 տոկոսով եւ ներկայում կազմում է 56 տոկոս: Ընդ որում, ինչպես նշում են սոցիոլոգները, զանգվածային այդ լրատվամիջոցը ժողովրդականություն է վայելում սոցիալական բարձր կարգավիճակ ունեցող ավագ սերնդի շրջանում: Ֆրանսիայում տարածվածության ցուցանիշով տեղեկատվության երկրորդ աղբյուրը, ինչպես ցույց է տվել հարցումը, թերթերն ու ամսագրերն են. դրանք ընտրել է հարցվածների 52 տոկոսը:

Հետազոտողներն ուշադրություն են դարձնում այն բանի վրա, որ հեռուստատեսությունը ֆրանսիացիների շրջանում միայն երրորդ տեղն է զբաղեցնում իր տարածվածությամբ: Այն որպես նորությունների աղբյուր ընտրում է հետազոտությանը մասնակցածների միայն 48 տոկոսը: Ֆրանսիացի սոցիոլոգները հատուկ ուշադրություն են դարձնում այն բանի վրա, որ Ֆրանսիայում Համացանցի ժողովրդականությունը եւ նրա նկատմամբ վստահությունը տարեցտարի նվազում է:

Ներկայում հինգ ֆրանսիացիներից միայն մեկն է հավաստի համարում գլոբալ սանցում զետեղված տեղեկատվությունը: Փորձագետները դա կապում են վերջին տարվա ընթացքում մեծ թվով կեղծ նորությունների տարածման հետ:

Kantar Sofres-ի մասնագետների տեղակատվությամբ, ֆրանսիացիների միայն 25 տոկոսն է օգտվում Համացանցից վերջին նորություններն իմանալու համար: Ընդ որում անցած տարվա ընթացքում նրանց թիվը նվազել է 1 տոկոսով: Գլոբալ ցանցի հիմնական լսարանն առաջվա պես երիտասարդությունն է:

Հարցումը նաեւ ցույց է տվել, որ հարցվածների կեսից ավելին չի հավատում անկախ լրագրողների գոյությանը: Շատերը գտնում են, որ ԶԼՄ-ների աշխատողները գտնվում են քաղաքական կուսակցությունների կամ հրատարակությունների սեփականատերերի ճնշման տակ են:

Հետազոտությունն անցկացվել է հունվարի 4-8-ին: Հարցմանը մասնակցել են 18-ից բարձր տարիքի հազարից ավելի ֆրանսիացիներ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս