Բաժիններ՝

Իտալիայում ներգաղթյալների հոսքը հասել է ռեկորդային մակարդակի

Այս տարի Իտալիա ժամանած ներգաղթյալների թիվը գերազանցել է 171 հազարը՝ գերազանցելով 2014թ. ռեկորդը, երբ երկիր էր ժամանել շուրջ 170.1 հազար մարդ, հայտնում է երկրի ներքին գործերի նախարարությունը։

ՄԱԿ-ի տվյալով՝ շուրջ 4690 ներգաղթյալ զոհվել է կամ անհետ կորել՝ փորձելով նավարկել Միջերկրական ծովով։

Ավելի քան 176 հազար մարդ ներկայումս գտնվում է հատուկ տեղակայման վայրերում։ Նրանց մեծ մասը Իտալիա է ժամանել աֆրիկյան երկրներից՝ մոտ 36 հազարը՝ Նիգերիայից, մոտ 20 հազարը՝ Էրիթրեայից, մոտ 12 հազարը՝ Գվինեայից։

Շատերը մտադիր են ուղևորվել հյուսիս, ամենատարածված ուղղություններն են Գերմանիան ու Շվեդիան։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930