Բաժիններ՝

Գերմանական հայտնի ընկերությունը որոշել է զենք չվաճառել Թուրքիային

Գերմանական հայտնի զենք արտադրող ընկերությունը որոշել է զենք չվաճառել Թուրքիային: Այս մասին հայտնում է թուրքական haberler.com լրատվական կայքը:

Գերմանական զենք արտադրող Heckler & Koch ընկերությունը այս որոշումը կայացրել է Ավստրիայի կողմից Թուրքիայի դեմ ուղղված զենքի էմբարգոյից հետո:

Ընկերությունը հայտնել է, որ այսուհետ զենք է վաճառելու ՆԱՏՕ-­ի անդամ եւ ՆԱՏՕ­-ի հետ սերտ հարաբերություններ ունեցող այն երկրներին, որտեղ բարձր մակարդակի վրա է ժողովրդավորությունը եւ չկա կոռուպցիա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս