«Հայաստանը տարանցիկ լուրջ գործընկեր է դառնում Արևմուտքի և Արևելքի համար». ուկրաինացի փորձագետ

Տոկունություն դրսեւորելով սրընթաց փոփոխվող աշխարհաքաղաքական իրավիճակում, Երեւանն ապացուցեց, որ հուսալի գործընկեր է: Այս մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, AnalitikaUA.net-ի մեկնաբանության մեջ նշել է ուկրաինացի քաղաքագետ Օլեգ Սահակյանը:

Փորձագետի կարծիքով՝ վերջին զարգացումները մատնանշում են, որ Հայաստանը կդառնա բազմաթիվ շահերի խաչման կետ եւ կարող է բավականին զգալի դեր խաղալ:

Արծարծելով Բրյուսելի հետ համագործակցության թեման՝ Սահակյանն ասել է, որ ԵՄ-ն իր կողմից Հայաստանի հետ գործընկերային հարաբերությունների հաստատման առանձնակի շահագրգռություն է դրսեւորել նոր շրջանակային համաձայնագրի ստորագրման ակտիվ նախապատրաստությամբ: «Դա շատ կարեւոր փաստաթուղթ է, եւ հուսադրող Է այն փաստը, որ բանակցություններն արդեն եզրափակիչ փուլ են մտել»:

Անդրադառնալով անդրսեւծովյան փոխադրամիջանցքի ստեղծման թեմային՝ փորձագետը նշել է, որ երկրի նկատմամբ մեծ հետաքրքրությունը վկայում է այն մասին, որ Հայաստանը տարածաշրջանի ամենակայուն երկրներից մեկն է եւ տարանցիկ լուրջ գործընկեր է դառնում Արեւմուտքի եւ Արեւելքի համար: «Այսօրվա դրությամբ Երեւանի համար տնտեսական ու քաղաքական լայն հեռանկարներ են բացվում»,-եզրակացրել է փորձագետը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930