
Հալեպի ռմբակոծություններին զոհ է դարձել 30 մարդ, կան հարյուրավոր վիրավորներ

Ռուսաստանի ռազմատիեզերական ուժերն ու Սիրիայի նախագահ Բաշար Ասադի ավիացիան հարվածներ են հասցրել արևելյան Հալեպի շրջաններին, ինչի հետևանքով սպանվել է 30, վիրավորվել 250 մարդ, հայտնում է «Անադոլու» գործակալությունը։
Գործակալության հաղորդմամբ՝ ընդդիմության վերահսկողության տակ գտնվող շրջաններին հասցվել է ավելի քան 200 հարված։
Բնակչությունը լքում է տները։ Հարձակումները հնարավորություն չեն տալիս մարդկանց հանել փլատակների տակից։