«Հայաստանում լիբերալ դաշտը սպասում է իր «տիրոջը»». Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը վստահ է՝ Հայաստանում լիբերալ քաղաքական դաշտն ունի ապագա բացառապես մի դեպքում, եթե միավորվի:

«Ազատական դաշտն, իմ կարծիքով, կազմում է 10-15 % տոկոս, այսինքն՝ դա մեր հասարակության մեջ ազատական մտածելակերպ ունեցող մարդկանց թիվն է ընտրական  տեսակետից: Այդ տոկոսները գալիս են նաեւ նախորդ խորհրդարանական ընտրություններից, եթե նայենք, թե այդ ընտրություններում ինչ քվե են ստացել լիբերալ ուժերը:  Ամեն դեպքում կա դաշտ, որը սպասում է իր տիրոջը»,-ասաց նա:

Նա նշեց, որ կուսակցությունը քաղաքական դաշտում արդեն իսկ դիրքավորվել է եւ ունի հստակ գաղափարախոսություն: «Ինչու եմ շատ շեշտադրում գաղափարական հենքը, քանի որ մենք կանոնադրության եւ ծրագրի փոփոխություն էլ արեցինք, ՀՀԿ ծրագիրը վերանայվել էր դեռ տասը տարի առաջ: Մենք մեծ ուշադրություն ենք դարձնում մեր արժեհամակարագին, ասում ենք, որ քրիստոնեադեմոկրատական, ազգային պահպանողական ուսմունքի տեր ենք հայկական իրականության մեջ, մենք արդեն դիրքավորվել ենք. դիրքավորվեք նաեւ դուք, հարգելի սոցիալիստներ, մեզնից ձախ եւ լիբերալներ մեզնից աջ: Ճիշտ է, մենք սինթեզել ենք եվրոպական քաղաքական մշակույթը, բայց հիմքը մեզ համար, իհարկե, Գարեգին Նժդեհի տեսլականն ու ուսմունքն է որպես հայկական պահպանողականության լավագույն  փիլիսոփայական եւ քաղաքական ուսմունք»,- նշեց Արմեն Աշոտյանը:

Տեսանյութեր

Լրահոս