Աշխարհի առնվազն 25 ղեկավարներ կմասնակցեն Ֆիդել Կաստրոյի հետ հրաժեշտի արարողությանը
Աշխարհի առնվազն 25 ղեկավարներ նոյեմբերի 29-ին կմասնակցեն կուբայական հեղափոխության առաջնորդ Ֆիդել Կաստրոյի հետ հրաժեշտի արարողությանը: Այս մասին տեղեկացնում հայտնել է Կուբայի արտաքին գործերի նախարարությունը:
Նրանցից 15-ը Լատինական Ամերիկայի եւ Աֆրիկայի երկրների նախագահներ են, նշում է El Universal վենեսուելական պորտալը: Հավանա կժամանեն, մասնավորապես, Վենեսուելայի, Բոլիվայի, Էկվադորի, Նիկարագուայի, Կոլումբիայի, Պանամայի եւ Մեքսիկայի նախագահները: Նաեւ ներկա կլինի Իսպանիայի Խուան Կարլոս թագավորը, որը գահն զբաղեցրել էԷ 1975-2014 թվականներին:
Քաղաքացիական հոգեհանգստի արարողությանը, որը կկայանա Հեղափոխության հրապարակում Խոսե Մարտիի անվան հուշահամալիրում, կմասնակցեն Հարավաֆրիկյան Հանրապետության, Հասարակածային Գվինեայի, Զիմբաբվեի, Նամիբիայի եւ Կաբո Վերդեի նախագահները: Ինչպես սպասվում է, եվրոպական երկրները բարձրագույն մակարդակով կներկայացնի միայն Հունաստանը, որտեղից գալու է վարչապետ Ալեքսիս Ցիպրասը, կարիբյան երկրներից կժամանեն յոթ վարչապետներ:
Կաստրոյի հետ կուբացիների հրաժեշտի արարողությունն սկսվել է նոյեմբերի 28-ին, կուբայական հեղափոխության առաջնորդի հիշատակը հարգել են հրանոթների 21 համազարկով: Նաեւ արարողության սկսվելուց հետո ամբողջ երկրում խորնարհվել են պետական դրոշները:
Սկսած նոյեմբերի 30-ից հանգուցյալի աճյունը չորս օր Հավանայից կտանեն Սանտյագո դե Կուբա: Մինչեւ դեկտեմբերի 3-ը աճյունը կտանեն երկրի 15 նահանգներից 13-ը, նույն օրը Սանտյագո դե Կուբայի Անտոնիո Մասեոյի հրապարակում պլանավորված է զանգվածային միջոցառում:
Թաղման արարողությունը տեղի կունենա դեկտեմբերի 4-ին տեղական ժամանակով 07:00-ին քաղաքի սուրբ Իփիգենիայի գերեզմանատանը, քաղաք, որն անվանում են կուբայական հեղափոխության օրրան, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: