Բաժիններ՝

ԱՄՆ կառավարության կողմից Boeing­-ի սուբսիդավորումը ԱՄՀ-­ն միջազգային առևտրի կանոնների խախտում է համարել

Առևտրի համաշխարհային կազմակերպությունը ԱՄՆ կառավարության կողմից Boeing ընկերության սուբսիդավորումը միջազգային առևտրի կանոնների խախտում է ճանաչել: Ինչպես հաղորդում է ԱՄՀ պաշտոնական կայքը, հայտարարությունը մասնավորապես առնչվում է 777X հեռամագիստրալ ինքնաթիռների արտադրության սուբսիդավորմանը:

ԱՄՀ փորձագետները նշել են, որ մինչև 2040թ­-ը ընկերությանը հարկային արտոնություններ տրամադրելու ԱՄՆ կառավարության որոշումը հակասում է միջազգային առևտրի` կազմակերպության կողմից ընդունած նորմերին:

«Այսօրվա որոշումը կարևոր հաղթանակ է ինչպես Եվրոպական միության, այնպես էլ ավիատիեզերական ոլորտի համար: Մենք ակնկալում ենք, որ ԱՄՆ կհարգի արդար մրցակցության կանոնները և կդադարեցնի նման սուբսիդիաները»,­- նշել է առևտրի հարցերով Եվրոպական հանձնակատար Սեսիլիա Մալստրյոմը:

Խնդրի առնչությամբ երկու տարի առաջ Առևտրի համաշխարհային կազմակերպությանը դիմել էր Եվրոպական միությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930