Բաժիններ՝

«Հալեպի անկումը պայքարի վերջը չէ». սիրիացի ապստամբներ

Արևելյան Հալեպի անկումը դեռ չի նշանակում Սիրիայի նախագահ Բաշար Ասադի դեմ պայքարի ավարտ, BBC-ի հետ զրույցում հայտարարել է Սիրիայի ընդդիմության Բարձրագույն բանակցային կոմիտեի անդամ Ջորջ Սաբրան։

«Հալեպը կարևոր վայր է հեղափոխության համար, սակայն վերջին վայրը չէ։ Ներկայումս մենք Սիրիայի ազատ բանակի վերահսկողության տակ գտնվող բազմաթիվ այլ վայրեր ունենք»,- ասել է նա։

Սակայն նա հավելել է, որ ներկայումս դժվար է հուսալ, որ խաղաղ համաձայնագիր կկնքվի։ «Ոչ ոք չի կարող մտածել խաղաղ որոշումների մասին նման պայմաններում»,- հայտարարել է Սաբրան։

Սիրիայի կառավարական զորքերը արդեն ապստամբներից խլել են Հալեպի արևելյան հատվածի ավելի քան մեկ երրորդը՝ իրենց վերահսկողությունը սահմանելով քաղաքի 12 թաղամասերի նկատմամբ։

Ապստամբները հայտնել են, որ նահանջել են պաշտպանության համար ավելի հարմար վայր։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս