Երկրի բնակչության կեսից ավելին չի օգտվում Համացանցից. ՄԱԿ
Երկրի բնակչության կեսից ավելին՝ 3,9 մլրդ մարդ, չի օգտվում Համացանցից, չնայած դրա բուռն զարգացմանը: Այս տվյալները բերվել են էլեկտրակապի միջազգային միության (ԷՄՄ) նոյեմբերի 22-ին Ժնեւում հրապարակված ամենամյա զեկույցում, որը ՄԱԿ-ի մասնագիտացված հաստատություն է:
Շարժական լայնաշերտ ինտերնետն այժմ տեխնիկապես հասանելի է Երկրի բնակիչների 84 տոկոսին, բայց իրականում օգտատերերը միայն 47 տոկոսից փոքր-ինչ ավելի են, նշվում է «Տեղեկատվական հասարակության չափումը» վերտառությամբ ուսումնասիրության մեջ:
«Բարձր գները, ծառայությունների վատ որակը եւ այլ խոչընդոտներ լուրջ արգելք են թվային աշխարհ ավելի մեծ թվով մարդկանց մուտք գործելու համար»,-արձանագրում են է ՄՄ-ի փորձագետները, ընդգծելով, որ «օֆլայն է մնում 3,9 մլրդ մարդ, իսկ նրանց շրջանում անհամաչափորեն շատ են կանայք, տարեցները, ցածր կրթությամբ եւ եկամուտներով մարդիկ, գյուղաբնակները», հաղորդել է ՏԱՍՍ-ը: