«Օղակը սեղմվում է». «Առավոտ»

«Առավոտ» թերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանն իր այսօրվա խմբագրականում գրում է.

«Պատկերացրեք մի քաղաքացու, որը ընտրակաշառք չի վերցնում, լույսի-գազի պարտքեր չունի, փոփոխական հաջողությամբ փակում է իր վարկերը, ենթակա չէ որեւէ վարչական ճնշման, պատասխանատու պաշտոններում որեւէ բարեկամ չունի եւ ուզում է ընտրություններում ազատորեն արտահայտել իր կամքը: Ենթադրենք, այդ քաղաքացին չի ցանկանում ձայն տալ ՀՀԿ-ին, նրա հետ համագործակցող կամ եբրեւէ համագործակցած կուսակցություններին:

Ի՞նչ են նրան առաջարկում մնացած կուսակցությունները: Անձամբ ինձ համար կարեւոր են եւս մի քանի չափանիշներ: Որ կուսակցությունը միանշանակ, առանց «բայց»-երի եւ վերապահումների մերժի զինված քաղաքական պայքարը, զինված ապստամբությունը` անկախ նրանից, թե ինչպիսի հրաշալի նպատակներ է այդ խռովությունը հետապնդում: Այդպիսով հայաստանյան կուսակցությունների ցուցակը էականորեն կրճատվում է: Որ կուսակցության մեջ բացակայեն «վոժդիզմի» տարրերը. կուսակցականները պարտադրված չլինեն առիթ-անառիթ փառաբանել իրենց ղեկավարին:

Որ կուսակցության մեջ չլինեն բոլշեւիկյան միտումներ. մենք ամենաճիշտն ենք, միշտ ճիշտ ենք եղել, երբեք չենք սխալվել, ով մեր աչքի վերեւը ունք է նկատում, նա տականք է եւ այլն: Ինչպես տեսնում եք, դարձյալ «օղակը սեղմվում է»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Առավոտ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս