![](/banners/BeFunky-design.jpg)
Իսպանիայի կառավարությունը Կատալոնիայի ղեկավարից պահանջել է չեղարկել հանրաքվեն. ABC
![](https://168.am/wp-content/uploads/2017/09/907063.jpg)
Իսպանիայի կառավարությունը պնդում է, որ Կատալոնիայի ղեկավար Կառլես Պուչդեմոնը չեղյալ հայտարարի ինքնավար մարզի՝ հոկտեմբերի 1-ին նշանակված անկախության հանրաքվեն: Այդ մասին հայտարարել է Իսպանիայի անվտանգության հարցերի պետքարտուղար Խոսե Անտոնիո Նիետոն: Նա, ինչպես գրում Է ABC թերթը, հանրահարցման նախաշեմին մասնակցել է Կատալոնիայի Անվտանգության խորհրդի նիստին:
Իսպանիայի ՆԳ նախարարությունում նաեւ ընդգծել են, որ «բոլոր ուժերը կներդնեն, որպեսզի օգնեն» տարածաշրջանային ոստիկանությանը՝ կատարելու դատական որոշումը եւ թույլ չտալու անցկացնել հանրաքվե: Գերատեսչությունը հորդորել է կատալոնացիներին՝ հանգստություն պահպանել, եւ խոստացել է, որ օրենքը կպաշտպանվի, հաղորդել է ՏԱՍՍ-ը: