
Հանքագործը՝ Ալավերդու քաղաքապե՞տ. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է` նոյեմբերի 5-ին Հայաստանի մի շարք մարզերում տեղի են ունենալու համայնքի ղեկավարի ընտրություններ:
ՏԻՄ ընտրություն անցկացվելու է նաեւ ՀՀ Լոռու մարզի Ալավերդի քաղաքում: Արդեն լուրեր են շրջանառվում, որ առաջադրվող թեկնածուների շարքում է լինելու նաեւ Թեղուտի հանքավայրը շահագործող «Վալլեքս» խմբի ընկերությունների տնօրեն Վալերի Մեջլումյանի՝ 37-ամյա զարմուհի Լուսինե Մեջլումյանը: Նշենք, որ նա «Արմենիան Քափըր Փրոգրամ» ընկերության տնօրենն է:
Ի դեպ, վերջինս Լոռիում ՀՀԿ վարկանիշային թեկնածու է եղել եւ հավաքելով 4 հազար 722 ձայն՝ պատգամավոր չի ընտրվել: Իսկ ինչպես հայտնի է` Վալերի Մեջլումյանը Սերժ Սարգսյանի մտերիմն է:
Փաստորեն ստացվում է, որ հանքագործ զարմուհուն հիմա էլ ավագ Մեջլումյանը փորձում է քաղաքապետ դարձնել»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում: