Բաժիններ՝

ԱՄՆ-ի Սենատը հաստատեց Ջոն Հանսթմանի թեկնածությունը ՌԴ-ում դեսպանի պաշտոնում

ԱՄՆ-ի Սենատը սեպտեմբերի 28-ին միաձայն հավանություն է տվել Ջոն Հանսթմանի թեկնածությանը ՌԴ-ում դեսպանի պաշտոնում։

«Սենատը Յուտայի նահանգից Ջոն Հանսթմանին հաստատեց ՌԴ-ում ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնում»,- հաղորդվում է Սենատի պաշտոնական թվիթերում: «Պատիվ եմ համարում մեր մեծ երկրին ծառայել որպես Ռուսաստանում ԱՄՆ-ի դեսպան: Անհամբերությամբ եմ սպասում Մոսկվայում ԱՄՆ-ի դեսպանության թիմին միանալու հնարավորությանը»,- գրել է Հանսթմանը իր թվիթերում:

ՌԴ-ում ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնում Հանսթմանին նախորդած Ջոն Թեւթը Մոսկվայից մեկնել է սեպտեմբերի 28-ին: Ավելի վաղ նա հայտնել է, որ նոր դեսպանը Ռուսաստան կժամանի հոկտեմբերի սկզբին:

Ավելի վաղ ռուսական կողմը համաձայնություն է տվել Հանսթմանին Մոսկվայում ԱՄՆ-ի դեսպան նշանակելուն, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս