Բաժիններ՝

ԼՂ հիմնախնդրի կարգավորման հարցում Ռուսաստանի դիրքորոշումը չի փոխվել. Զախարովա

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում Ռուսաստանի դիրքորոշման հիմքերը չեն փոխվել: Այդ մասին ամենշաբաթյա բրիֆինգի ժամանակ հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցչի հայտարությունը, թե ԵԱՀԿ Մինսկի խմբի կազմը կարող է վերանայվել ու Պետքարտուղարության՝ 30 հատուկ դեսպանների հաստիքները լուծարելու առաջարկը, այդ թվում՝ նրանց, ովքեր զբաղվում են Սիրիայի ու Լեռնային Ղարաբաղի հակամարտությունների կարգավորմամբ Մինսկի խմբում։

«Ես փոփոխությունների հետ կապված տեղեկատվություն չունեմ: Կճշտեմ ու կներկայացնեմ ավելի մանրամասն տեղեկատվություն, սակայն Ռուսաստանի դերը կարգավորման գործում և մեր դիրքորոշման հիմքերը չեն փոխվել»,- ասել է Զախարովան։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930