Իրաքի ԿԲ-ն կասեցրել է ֆինանսական գործառնություններն Իրաքյան Քրդստանի հետ. Al-Araby Al-Jadeed
Իրաքի Կենտրոնական բանկը կասեցրել է ֆինանսական բոլոր գործառնություններն Իրաքյան Քրդստանի հետ՝ որպես տարածաշրջանի վրա տնտեսական ներգործության միջոցառումներից մեկը դրա իշխանությունների կողմից անկախության հանրաքվեի անցկացումից հետո: Այդ մասին հայտնել է Լոնդոնում բազավորված Al-Araby Al-Jadeed արաբալեզու լրատվական պորտալը՝ հղում անելով ԿԲ-ի բարձրաստիճան մի ներկայացուցչի։
«Քրդական տարածաշրջանի հետ բոլոր ֆինանսական գործառնությունները կասեցված են ի կատարումն սեպտեմբերի 27-ին խորհրդարանի կողմից ընդունված որոշումների՝ որպես տվյալ տարածքի վրա տնտեսական ներգործության առաջին միջոցառում, որը կախված է իրաքյան բանկերից, որոնք նրան կայուն արժույթ (ԱՄՆ-ի դոլար) են տրամադրում,-նշել է նա:- Տարածաշրջանը դրանով է ներմուծում իրականացնում Թուրքիայից եւ Իրանից՝ պարենամթերքի եւ առաջին անհրաժեշտության այլ առարկաների ամենօրյա պահանջմունքների բավարարման համար»:
Պաշտոնյայի խոսքով՝ քրդական ինքնավարության երեք բանկերի չի թույլատրվել մասնակցել կայուն արժույթով առավոտյան սակարկություններին, որոնք տեղի են ունեցել Բաղդադում: Բացի այդ, բանկային հիմնարկներին ու երկրի մայրաքաղաքում եւ 14 այլ մարզերում աշխատող այն կազմակերպություններին, որոնք ֆինանսական միջոցներ են փոխանցում, արգելվել է արժութային միջոցներ ուղարկել Իրաքյան Քրդստան: Այժմ թույլատրված են միայն իրաքյան դինարներով փոխանցումները, բայց սահմանափակ քանակությամբ:
«Դրամական փոխանցումների դադարեցումը վերաբերում է նաեւ տարածաշրջանում գործող ներդրումային ու շինարարական ընկերություններին, որոնց կենտրոնակայանները գտնվում են Բաղդադում եւ գտնվում են նահանգներում համերկրային կառավարության իշխանության ներքո»,-հայտնել է ԿԲ-ի ներկայացուցիչը:
Հրատարակության տեղեկատվության համաձայն, քրդական տարածաշրջանի արժութային միջոցների օրական շրջանառությունը կազմում է 4-5 մլն դոլար: Ինչպես նշում է Al-Araby Al-Jadeed-ը, ըստ էության կենտրոնական իշխանություններն «արդեն տնտեսական պատերազմ են սկսել Իրաքյան Քրդստանի դեմ եւ պատժիչ միջոցներ են կիրառում ի պատասխան սեպտեմբերի 25-ին անցկացված հանրաքվեի»: Այսպես, ավելի վաղ Բաղդադում արդեն իրազեկել են օտարերկրյա ավիափոխադրողներին սեպտեմբերի 29-ից ինքնավարության օվանավակայաններ ավիաչվերթերի դադարեցման մասին, իսկ խորհրդարանը բանաձեւ է ընդունել, որի համաձայն՝ կենտրոնի վերահսկողության տակ չգտնվող բոլոր թերմինալները ենթակա են փակման, իսկ դրանցով անցնող ապրանքներն այսուհետեւ համարվում են մաքսանենգ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: