Կարեն Կարապետյանը չի ցանկանում ՀՀԿ-ի և ԲՀԿ-ի «ամուսնությունը». «Իրատես»

«Իրատես» թերթը գրում է. «Չնայած վարչապետ Կարեն Կարապետյանը Գագիկ Ծառուկյանի «ընկերն» է, բայց խմբակցության անդամներին հրահանգել է չխնայել նրան ու քննադատել որքան կարող են։ Ինչո՞վ է արժանացել նրա ընկերն այսպիսի մեծ «պատվի»։ Պարզվում է՝ քաղաքականության մեջ ընկերությունը վերջանում է այնտեղ, որտեղից սկսվում են կոալիցիոն պայմանավորվածությունները։

Մեր տեղեկություններով, «Ծառուկյան» դաշինքի անդամների վերաբերմունքի կտրուկ փոփոխության պատճառն այն է, որ Կարեն Կարապետյանը չի ցանկանում  ՀՀԿ-ի և ԲՀԿ-ի «ամուսնությունը»։ Նախագահի հետ զրույցում Կարեն Կարապետյանը խիստ  բացասական է վերաբերվել ԲՀԿ-ի հետ կոալիցիա կազմելու հեռանկարին։ Սա, անշուշտ, չէր կարող Գագիկ Ծառուկյանի սրտով լինել, ուստի արտաքուստ նա կմնա Կարեն Կարապետյանի ջերմ ընկերը, իսկ խմբակցությամբ՝ «ոխերիմ թշնամին»։

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրատես» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930