
Թրամփը և Մերկելը համաձայնել են, որ ԿԺԴՀ-ի վրա ճնշումը պետք է ուժեղացվի

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը եւ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հեռախոսազրուցի ընթացքում համաձայնել են, որ ԿԺԴՀ-ի վրա գործադրվող դիվանագիտական ու քաղաքական ճնշումը պետք է ուժեղացվի: Այդ մասին հայտնել է ԳՖՀ-ի նախարարների կաբինետի մամուլի ծառայությունը:
«Խոսակցության գլխավոր թեման դարձել է ԿԺԴՀ-ի շուրջ ստեղծված ներկայիս ճգնաժամը: Կանցլերն ընդգծեց, որ պետք է օգտագործվեն հակամարտության խաղաղ լուծման բոլոր միջոցները: Այդ կապակցությամբ կանցլերը եւ նախագահը համաձայնություն հայտնեցին, որ ԿԺԴՀ-ի ռեժիմի վրա գործադրվող դիվանագիտական ու քաղաքական ճնշումը պետք է ուժեղացվի»,- ասված է ԳՖՀ-ի կառավարության մամուլի ծառայության հայտարարության մեջ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: