Արգենտինայի դեսպանատանը տեղի ունեցավ Ֆրանցիսկոս պապի Հայաստան այցելության հիշատակման արարողություն
Հռոﬕ Ֆրանցիոսկոս պապի այցը Հայաստան հույժ կարևոր նշանակություն ունեցավ երկրի համար: Սեպտեմբերի 28-ին Հայաստանում Արգենտինայի դեսպանատան Մշակութային կենտրոնում Ֆրանցիսկոս պապի Հայաստան այցելության հիշատակման արարողություն ժամանակ այս մասին նշեց Հայաստանի Հանրապետություն Արգենտինայի արտակարգ և լիազոր դեսպան Գոնզալո Ուրրիոլաբեիտիան:
Դեսպանի կարծիքով` Հռոﬕ պապի այցելությունն ուներ չորս իմաստ:
«Հռոﬕ պապը այնքան ﬔծ անձնավորություն է, որ կարծում եմ, իր այցելությունն ուներ բազմաթիվ իմաստներ, սակայն ես ﬕայն չորսը նկատեցի: Առաջինը` դա աղքատների նկատմամբ ﬔծ ուշադրություն էր: Նա ﬕշտ նայում էր այդ մարդկանց աչքերին ու ﬕշտ նրանց հետ էր շփվում»,- ասաց Ուրրիոլաբեիտիան:
Ըստ դեսպանի` երկրորդ իմաստը համաշխարհային խաղաղության մտահոգություններն էին:
«Կարծում եմ, նրա այցը ոչ ﬕայն Հայաստանի հետ էր կապված, այլ նաևտարածաշրջանի: Ինքն այդ մասին նշեց, երբ Աﬔնայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի հետ գնաց Խոր Վիրապ: Հռոﬕ պապը ձգտում է համաշխարհային խաղաղության, և իր քայլերը դա են վկայում»,- նշեց դեսպանը:
Երրորդ իմաստը քրիստոնեական ﬕավորման հետ է կապված, որպեսզի ﬕավորվեն քրիոստոնեական բոլոր ճյուղերը` սկսած ուղղափառից ﬕնչև կաթոլիկ եկեղեցի:
«Իր ամբողջ կյանքի գործունեությունը հենց դա է ապացուցում, որ նա նպատակ է դրել ﬕավորելու բոլոր քրիոստոնեական ճյուղերը: Այդ մասին Հռոﬕ պապը Էջﬕածնի Մայր տաճարում ծիսակատարության ժամանակ նույնպես խոսացել է և, կարծում եմ, դա աﬔնակարևոր ուղերձներից ﬔկն է»,- ընդգծեց դեսպանը:
Առանձնացնելով չորրորդ իմաստը՝ դեսպանը նշեց, որ Հռոﬕ պապը հայ ժողովրդի երկարամյա լավ բարեկաﬓ է:
«Հայ ժողովրդի և Հռոﬕ պապի ﬕջև բարեկամական ﬔրձեցումը սկսվել է դեռևս նրա կարդինալ լինելու ժամանակ: Այդ բարեկամական կապը երևաց նաև Վատիկանում 1915 Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված իր ելույթում: Կարծում եմ, Ֆրանցիսկոսը ոչ ﬕայն մարդասեր, խաղաղասեր անձնավորություն է, այլ նաև հայ ժողովրդի լավ բարեկաﬓ է»,- նշեց դեսպանը: