
Իտալուհին ամուսնացել է ինքն իր հետ

Իտալուհի Լաուրա Մեսին հարսանիք է արել դրան բնորոշ բոլոր կողմերով, բացի հիմնականից: Հանդիսավոր արարողությանը՝ 70 հյուրերով, ճերմակ զգեստով, հարսնաքույրերով եւ հսկայական տորթով, չկար փեսացու: Այդ մասին հայտնել է BBC-ն:
Ֆիթնես-մարզիչ աշխատող Մեսին այդպիսով կատարել է ինքն իր հետ ամուսնանալու ծնողներին տրված խոստումը, եթե մինչեւ 40 տարեկանը չգտնի կյանքի ուղեկից: Ուշագրավ Է, որ երկու տարի առաջ նա խզել է 12 տարի տեւած հարաբերություններն ընկերոջ հետ: «Հեքիաթներ լինում են նաեւ առանց արքայազների»,-հայտարարել է նա:
BBC-ն նշում է, որ հարսնացուն ամրապնդել է «ինքն իր հետ ամուսնանալու» զարգացող թրենդի դիրքերը: Այս տարվա մայիսին նեապոլիտանացի Հելլո Ռուժերիոն ամուսնացել էր նման ձեւով՝ առանց հարսնացուի:
Ամուսնության այս ձեւն Իտալիայում իրավաբանորեն ամրագրված չէ, այնպես որ պաշտոնապես Մեսին մնումէ չամուսնացած: