Բաժիններ՝

ԱՄՆ-ն հայտարարել է Իրաքի տարածքը գրեթե ամբողջությամբ ԻՊ-ի գրոհայիններից ազատելու մասին

Ամերիկայի Միացյալ Նահանգների գլխավորած կոալիցիայի օժանդակությամբ Իրաքի անվտանգության ուժերը «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայիններից ազատագրել են Իրաքի գրեթե ողջ տարածքը:  Ինչպես հաղորդում է «Ինտերֆաքս»-ը, այս մասին հայտարարել է ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը:

«Իրաքյան Էլ-Քայմա քաղաքի Սիրիայի հետ սահմանի կարևորագույն հատվածի ազատագրումը կարևոր քայլ է «Իսլամական պետության» դեմ շարունակվող գործողություններում»,- ասվում է տարածված հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ իրաքցիները միջազգային կոալիցիայի աջակցությամբ ազատագրել են Իրաքի գրեթե ողջ տարածքը ԻՊ-ի գրոհայիններից: «սպառնալիքը դեռևս պահպանվում է: Դեռևս ծանր աշխատանքներ կան իրականացնելու, սակայն մենք շարունակում ենք կանգնած մնալ Իրաքի կառավարության և զինված ուժերի կողքին, «Իսլամական պետության» նկատմամբ վերջնական հաղթանակն ապահովելու համար»,- ասել է միջազգային կոալիցիայի ներկայացուցիչ, գեներալ-մայոր Ռոբերտ Ուայթը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս