Բաժիններ՝

Պուչդեմոնը Կատալոնիայի անկախության կողմնակիցներին կոչ է արել առաջիկա ընտրություններին հանդես գալ միասնական ցուցակով

Կատալոնայի ղեկավարի պաշտոնից ազատված Կարլես Պուչդեմոնն անկախության կողմնակիցներին կոչ է արել դեկտեմբերի 21-ին նախատեսված խորհրդարանի արտահերթ ընտրություններին հանդես գալ միասնական ցուցակով: Այս մասին Կատալոնիայի նախկին ղեկավարը գրառում է կատարել «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում:

«Սա այն պահն է, երբ ժողովրդավարության բոլոր կողմնակիցները միավորվում են հանուն Կատալոնիայի, քաղբանտարկյալներին ազատ արձակելու և հանուն հանրապետության»,- գրել է Պուչդեմոնը:

Նա նաև իր գրառմանը կցել է այն կայքի հղումը, որտեղ իր նախաձեռնությանը միանալու ստորագրահավաք է անցկացվում: Այս պահի դրությամբ Կատալոնիայի նախկին ղեկավարի նախաձեռնությանն աջակցություն է հայտնել 4100 մարդ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930