
Հնդկաստանի հարավում հորդառատ անձրևի հետևանքով ավելի քան 10 մարդ է զոհվել

Հնդկաստանի հարավում Չեննայի քաղաքում մեկ շաբաթից ավելի տեղացող հորդառատ անձրևի հետևանքով առնվազն 12 մարդ զոհվել է: Ինչպես «ՌԻԱ Նովոստի»-ն, ավելի քան տասը հազար մարդ ստիպված է եղել թաքնվել Թամիլնադու նահանգի իշխանությունների կողմից ստեղծված հատուկ ճամբարներում:
Բացի այդ, հոկտեմբերի 31-ից նահանգի մի քանի քաղաքներում դպրոցները փակվել են:
Նման մասշտաբի տեղումները հանգեցրել են նաև Չեննայի որոշ ճանապարհների եւ փողոցների հեղեղմանը, ինչի հետևանքով խախտվել է տրանսպորտային միջոցների շարժը: