ՀՀ ԿԸՀ-ն իր կայքում երեքժամյա պարբերականությամբ կհրապարակի ըստ համայնքների ՏԻՄ ընտրությունների քվեարկության մասնակիցների թիվը

Տեղական ինքնակառավարման մարմինների նոյեմբերի 5-ի ընտրությունների քվեարկության մասնակիցների թիվը, ըստ համայնքների, այսօր՝ ժամը 12.00-ից սկսած երեքժամյա պարբերականությամբ, կհրապարակվի ԿԸՀ համացանցային www.elections.am կայքում: Այս մասին տեղեկացրին ՀՀ ԿԸՀ մամուլի ծառայությունից։

Հաղորդագրության մեջ նաև նշված է. «Այսօր՝ նոյեմբերի 5-ին, հանրապետության 69 համայնքներում անցկացվում են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ, որոնցից 3-ում անց են կացվում համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություններ, իսկ 34-ը խոշորացված համայնքներ են:

Առավոտյան՝ ժամը 8.00-ին, ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանված կարգով բացվել են ընտրությունների համար ձևավորված բոլոր 527 ընտրական տեղամասերը և ընդունել առաջին ընտրողներին»:

Տեսանյութեր

Լրահոս