Բաժիններ՝

Ռեկորդային գործարք. Հոնկոնգում երկնաքերը վաճառել են 5 մլրդ դոլարով

Չինացի ներդրողների կոնսորցիումը Հոնկոնգում 5,15 միլիարդ դոլարով ձեռք է բերել The Center երկնաքերը: Այդ մասին հայտնել է South China Morning Post-ը: Ինչպես նշում է հրատակակությունը, այդ գործարքը կարող է դառնալ ամենաթանկն անշարժ գույքի համաշխարհային շուկայում:

Ավելի վաղ 73-հարկանի երկնաքերի սեփականատերը Հոնկոնգի ամենանահարուստ մարդն էր՝ Լի Կաշինը: Աշտարակի գնորդն է C.H.M.T Peaceful Development Asia Propery կոնսորցիումը, որը գրանցված է Բրիտանական Վիրջինյան կղզիներում եւ կապված է Հոնկոնգի եւ Չինաստանի ձեռնարկատերերի հետ: The Center երկնաքերը կառուցվել է 1998 թվականին 384,6 մլն դոլարով: Շենքն ամբողջությամբ բաղկացած է պողպատե կառուցվածքներից, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930