Բաժիններ՝

Սիրիական կարգավորումը համաձայնեցվում է որպես Պուտինի և Թրամփի հանդիպման թեմա

Սիրիայում իրավիճակն ու հակամարտության կարգավորումը նոր մակարդակի հասցնելու հարցը պահանջում է Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահներ՝ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի քննարկումը: Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, այդ մասին լրագրողների հետ զրույցում նշել է Պուտինի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

Նրա խոսքով, Պուտինի և Թրամփի միջև քննարկումների բազմաթիվ թեմաներ կան, դրա համար էլ ընդհանուր շահերից է բխում, որպեսզի «երկու նախագահները քիչ թե շատ շարունակական շփման հնարավորություն ունենան»:

«Սիրիական կարգավորումը որպես հնարավոր հանդիպման թեմա «համաձայնեցվում» է»,- ասել է Պեսկովը՝ ավելացնելով, որ սիրիական հարցում վերջին ժամանակներս եղել են բազմաթիվ դրական իրադարձություններ: «Բայց դա պահանջում է համատեղ ջանքեր՝ այն կարգավորման համատեքստում նոր՝ ավելի որակյալ մակարդակի հասցնելու համար: Այս ամենը պահանջում է փոխգործակցություն»,- ավելացրել է նա:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս