WhatsApp և Telegram մեսենջերներն արգելափակելու համար Աֆղանստանում բողոքի մեծ ալիք է բարձրացել
Լրագրողները, լրատվամիջոցները և սոցիալական ցանցերի օգտատերերն Աֆղանստանում մեղադրել են կառավարությանը գրաքննության մեջ WhatsApp և Telegram մեսենջերներն արգելափակելուց հետո: Այս մասին տեղեկացնում է BBC-ն:
Երկրի ամենամեծ թերթի գլխավոր խմբագիրը քայլը որակել է որպես հետընթաց, որի դեմ անհրաժեշտ է ընդդիմանալ:
Մեսենջերները հավանաբար արգելափակել են, որպեսզի կանխեն «Թալիբան»-ի և այլ ապստամբ խմբավորումների կողմից կոդավորված հաղորդագրությունների օգտագործումը:
Այս շաբաթ ավելի վաղ հեռահաղորդակցությունը կարգավորող մարմնի պաշտոնատար անձինք հաստատել էին, որ գրավոր կերպով դիմել են ծառայություն մատուցողներին` խնդրելու 20-օրյա արգելք` վկայակոչելով անվտանգության պատճառները:
Աֆղանստանի հեռահաղորդակցության նախարար Շահզադ Արյոբին նույնպես «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում հաղորդագրություն էր տարածել: Հաղորդագրությունում ասվել է, որ բազմաթիվ բողոքներ ստանալուց հետո հանձնարարվել է հաղորդագրությունների ծառայությունների արգելափակումը կատարել աստիճանաբար ` լուծելու տեխնիկական խնդիրները:
«Աֆղանստանի կառավարությունը հավատարիմ է խոսքի ազատությանը և գիտի, որ այն մեր ժողովրդի գլխավոր քաղաքացիական իրավունքն է»,-գրել է նախարարը: