Բաժիններ՝

Իրաքում երկարատև ընդմիջումից հետո առաջին վայրէջքն է կատարել ԵՄ-ն ներկայացնող ինքնաթիռը

Ավիահաղորդակցության երկարատև ընդմիջումից հետո Եվրոպական միությունից առաջին ինքնաթիռը վայրէջք է կատարել Իրաքում. դեպի Բաղդադ ավիաչվերթն իրականացվել է Հունաստանից: Ինչպես փոխանցում է «ՌԻԱ-նովոստի»-ն, այդ մասին տեղեկացրել է Իրաքի տրանսպորտի նախարար Քազեմ Ֆինջան ալ-Համամին:

«Շաբաթ օրը վաղ առավոտյան Բաղդադի միջազգային օդանավակայանում առաջին վայրէջքն է կատարել հունական ինքնաթիռը, որը պատկանում է Air Mediterranean ավիաընկերությանը»,- ասել է նախարարը:

ԵՄ-ի և Իրաքի միջև ուղիղ ավիահաղորդակցություն վերջին տարիներին չի իրականացվել արաբական այս երկրում անվտանգության ոլորտում առաջացած խնդիրների պատճառով:

Մասնավորապես, 2015 թվականին Եվրոպական միությունն արգելել է իրաքյան Iraqi Airways ավիաընկերության թռիչքները եվրոպական երկրներ՝ ավիաչվերթերի ընթացքում ավտանգությունը եվրոպական չափանիշներին չհամապատասխանելու պատճառով:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս