ՏԻՄ ընտրությունների ժամանակ քվեարկության ընթացքի և քվեարկության արդյունքների ամփոփման տեսանկարահանում ու համացանցային հեռարձակում ԸՕ-ն չի նախատեսում. ԿԸՀ

Տեղական ինքնակառավարման ընտրությունների ժամանակ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից ընտրական տեղամասերից քվեարկության ընթացքի և քվեարկության արդյունքների ամփոփման գործընթացի տեսանկարահանման և միաժամանակյա համացանցային հեռարձակման կազմակերպում Ընտրական օրենսգրքով չի նախատեսվում:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը` պարզաբանելով Armlur.am կայքում` նոյեմբերի 5-ին հրապարակված «Ճամբարակում ընտրողներն ակտիվ են. ընտրատեղամասերում տեսախցիկներ չկան» վերտառությամբ հոդվածին։

Դրանում հոդվածագիրը, անդրադառնալով այսօր Ճամբարակ համայնքում անցկացվող ՏԻՄ ընտրություններին, նշել է. «Ընտրատեղամասերի մեծ մասում տեսախցիկներ չկան»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930