ԵՄ-ից արտաքսված միգրանտների թվում Թուրքիայի քաղաքացիները 1-ին տեղում են

Եվրամիության (ԵՄ) երկրներից արտաքսված միգրանտների թվում Թուրքիայի քաղաքացիները 2025-ին առաջին տեղում են հայտնվել։ Այս մասին, ըստ ermenihaber.am-ի՝ վկայում են «Eurostat»-ի հրապարակած վերջին տվյալները։

Ըստ զեկույցի՝ ԵՄ երկրներից 3-րդ երկրներ արտաքսված Թուրքիայի քաղաքացիների թիվը կազմել է 13.405։ Միևնույն ժամանակ, ԵՄ սահմաններից մուտքի պահին վերադարձվածների թվում Թուրքիայի քաղաքացիները 5-րդ տեղում են՝ 5.635 դեպքով։

«Eurostat»-ի տվյալներով՝ 2025-ին ԵՄ երկրների սահմաններից ընդհանուր առմամբ արտաքսվել է 132.600 մարդ, ինչը 7.1 տոկոսով ավելի է 2024-ի համեմատ։ Մարդու իրավունքների կազմակերպությունները նշում են, որ իրական թվերը կարող են ավելի բարձր լինել, քանի որ բազմաթիվ ոչ պաշտոնական աքսորումներ կան, որոնք չեն գրանցվում։

Հատկապես ռիսկային են համարվում Հունաստան-Թուրքիա սահմանային գոտին և Բալկանյան միգրացիոն ուղիները։

Փորձագետների կարծիքով՝ խստացման պատճառներից է նաև ԵՄ նոր թվային սահմանային վերահսկողության համակարգը, որը ներառում է կենսաչափական տվյալների հավաքագրում և մուտքի ու ելքի ավտոմատացված վերահսկում։ Այս ամենին զուգահեռ Եվրոպայում կրկին ակտիվացել են Թուրքիայի՝ որպես «անվտանգ գործընկեր երկրի» վերաբերյալ քննարկումները։ Մարդու իրավունքների կազմակերպությունները շարունակում են քննադատել այս մոտեցումը՝ մատնանշելով Թուրքիայում քաղաքական և խոսքի ազատության հետ կապված խնդիրները։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031