Բաժիններ՝

Իրանում բողոքի ակցիաների ընթացքում ձերբակալել են շուրջ 3,7 հազար մարդու

Շուրջ 3,7 հազար մարդ է ձերբակալվել բողոքի ակցիաների ընթացքում, որոնք 2017 թվականի վերջից Իրանի տարբեր քաղաքներում անցկացվել են մի քանի օրվա ընթացքում: Այդ մասին հայտարարել է երկրի խորհրդարանում կրթության հարցերի կոմիտեի անդամ Մահմուդ Սադեգին:

«Ուշադրության առնելով այն փաստը, որ այդ անձանց ձերբակալությունները կատարվել են իրավակարգի ու անվտանգության տարբեր մարմինների կողմից, հնարավոր չէ նշել ձերբակալված ուսանողների ստույգ թիվը»,- հայտարարել է Սադեգին երկրի խորհրդարանի ICANA գործակալությանը, նշելով, որ ամբողջ երկրում ձերբակալվածների ընդհանուր թիվը կազմում է մոտավորապես 3,7 հազար:

Ավելի վաղ տեղեկացվել է, որ Իրանի իշխանությունները ձերբակալել են բողոքի ակցիաների գլխավոր կազմակերպիչներին, ընդ որում՝ ազատ արձակելով ավելի վաղ ձերբակալվածների մեծ մասին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Լուսանկարը` AFP

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031