Լավրովը ժամանել է Հնդկաստան

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը ժամանել է Հնդկաստան. այս մասին  հայտնում «Ինտերֆաքս»-ի թղթակիցը:

Ակնկալվում է, որ ռուս նախարարը մայիսի 14-ին  բանակցություններ կվարի Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրամանյամ Ջայշանկարի հետ:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը, նախարարների հանդիպման օրակարգի առանցքում անցյալ տարվա դեկտեմբերին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի Հնդկաստան կատարած պաշտոնական այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքի քննարկումն է, Ռուսաստանում առաջնորդների առաջիկա բանակցությունների և առևտրատնտեսական, գիտատեխնիկական և մշակութային համագործակցության հարցերով ռուս-հնդկական միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստի նախապատրաստումը:

Մայիսի 14-15-ը Լավրովը կմասնակցի ԲՐԻԿՍ երկրների արտաքին գործերի գերատեսչությունների ղեկավարների լիագումար նիստին։

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031