Բաժիններ՝

Անգլիայի հյուսիսում ձեռնամուխ են եղել 50 մլն ծառի տնկման պլանի իրագործմանը

Մեծ Բրիտանիայի իշխանությունները հունվարի 7-ին ձեռնամուխ են եղել Անգլիայի հյուսիսային մասի ինդուստրիալ շրջանների կանաչապատման պլանի իրագործմանը նոր «Հյուսիսային անտառի» ստեղծման միջոցով, որը բաղկացած կլինի 50 միլիոն ծառից: Այս մասին ասված է Մեծ Բրիտանիայի կառավարության պաշտոնական հաղորդագրության մեջ:

«Ավելի քան 120 մղոն (193 կիլոմետր) տարածվելով այնպիսի քաղաքների միջեւ, ինչպիսիք են Բրեդֆորդը, Լիդսը, Մանչեսթրը եւ Լիվերպուլը, նախատեսված «Հյուսիսային անտառը» կընդլայնի անտառային թռչունների եւ չղջիկների բնակության միջավայրը եւ կպաշտպանի կենդանական աշխարհի ավանդական տեսակներին»,- նշված է կառավարության հաղորդագրության մեջ: Դրանում նաեւ ասված է, որ անտառը կծառայի տարածաշրջանի միլիոնավոր բնակիչների հարմարավետ հանգստի համար տեղի ստեղծմանը:

Ծառատունկերի կազմակերպմամբ կզբաղվեն Woodland Trust եւ Community Forest Trust երկու հիմնադրամները: Անտառի ստեղծման ծրագիրը նկատի է առնված է 25 տարվա համար: Մեծ Բրիտանիայի կառավարությունն այդ ծրագրի իրականցման գործում արդեն կատարել է առաջին ներդրումը՝ 6 միլիոն ֆունտ ստեռլինգի (ավելի քան 8 միլիոն դոլարի) չափով: Ըստ էության ծառատունկը կսկսվի մարտ ամսին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս